Կառավարության որոշումներ

10 Հոկտեմբերի 2012, 1285 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի N 46-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի «2010-2015 թվականների իմունականխարգելման ազգային ծրագիրը, իմունականխարգելման առաջնահերթ միջոցառումների ցանկը, իմունականխարգելման աշխատանքները համակարգող հանրապետական հանձնաժողովի կազմը, պատվաստումների ազգային օրացույցը, պատվաստման կամ կանխարգելման միջազգային վկայականի ձևը և իմունականխարգելման ազգային ծրագրի խնդիրները և ակնկալվող արդյունքները հաստատելու մասին» N 46-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) որոշումը 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին կետով.
«2.1. Սահմանել, որ պատվաստումների ազգային օրացույցում պնևմոկոկային վարակի դեմ պատվաստումներն իրականացվելու են 2013 թվականի հոկտեմբերից։».
2) որոշման N 3 հավելվածում`
ա. ՀՀ առողջապահության նախարարի իրավական խորհրդական բառերը փոխարինել ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար բառերով,
բ. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության կազմակերպման վարչության պետ բառերը փոխարինել ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ բառերով,
գ. «ՀՀ առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար (հանձնաժողովի քարտուղար)» բառերից հետո հավելվածը լրացնել հետևյալ բառերով.
«ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական
ծրագրերի և որակի կառավարման վարչության պետ

ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի իրավաբանական
վարչության պետ».

3) որոշման N 4 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հավելված

Արխիվ

2024

2023