Կառավարության որոշումներ

4 Հոկտեմբերի 2012, 1273 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի N 1130-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 30-ի «Հայաստանի Հանրապետության մարզերին հատկացվող աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուի բաշխացուցակը հաստատելու և 1000 տոննա սերմացուի գնման գործընթացը կազմակերպելու մասին» N 1130-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) վերնագրում և 2-րդ կետում «1000» թիվը փոխարինել «1361.1» թվով.
2) 2-րդ կետում «1200» թիվը փոխարինել «1259.9» թվով, իսկ «(1000+1200=2200)» թվերը` «(1361.1+1259.9=2621)» թվերով.
3) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հավելված

Արխիվ

2024

2023