Կառավարության որոշումներ

4 Հոկտեմբերի 2012, 1274 - Ն

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՈՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՏՃԵՆՆԵՐԸ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՅՑՎՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԻՑ ԿԱԽՎԱԾ՝ ԼՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԱՎԵԼՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ և 17-րդ հոդվածի 4-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել՝
1) «տեղեկատվական համակարգի միջոցով փաստաթղթերի պատճենները իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն նախնական ուսումնասիրության ներկայացնելու կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) հայցվող գործողության տեսակից կախված՝ լրացման ենթակա հավելյալ տվյալների ցանկը՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված

Արխիվ

2024

2023