Կառավարության որոշումներ

27 Սեպտեմբերի 2012, 1294 - Ա

«ՆԵՅՏՐՈՆ ԳԱՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐՎԱԾ ԶԵՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 30-րդ ու 43-րդ և «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
«ՆԵՅՏՐՈՆ ԳԱՄ» փակ բաժնետիրական ընկերությանը (իրավաբանական անձի գտնվելու և գործունեության իրականացման վայրը՝ Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Բագրատունյաց 73) տրված զենքի արտադրության լիցենզիայի (Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 12-ի N 1135-Ա որոշում, սերիա` ԶԱ N 004) գործողության ժամկետը երկարաձգել հինգ տարի ժամկետով:


 

Արխիվ

2024

2023