Կառավարության որոշումներ

18 Հոկտեմբերի 2012, 1301 - Ա

ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Զինապարտության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում`
1) Ռուբեն Կարապետի Ռուբինյանին (ծնվ.` 1990 թվականի մարտի 8-ին, հասցեն` քաղ. Երևան, Շևչենկոյի փող., տուն 17/1, սովորում է Լոնդոնի համալսարանական քոլեջի ասպիրանտուրայում)` մինչև 2016 թվականի աշնանային զորակոչը.
2) Հրանտ Աշոտի Դավթյանին (ծնվ.` 1992 թվականի հունիսի 16-ին, հասցեն` քաղ. Դիլիջան, Կամարինի փող., տուն 19, սովորում է Լոնդոնի համալսարանական քոլեջի մագիստրատուրայում)` մինչև 2013 թվականի աշնանային զորակոչը:
 

Արխիվ

2024

2023