Կառավարության որոշումներ

18 Հոկտեմբերի 2012, 1321 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի N 1130-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 30-ի <<Հայաստանի Հանրապետության մարզերին հատկացվող աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուի բաշխացուցակը հաստատելու և 1361.1 տոննա սերմացուի գնման գործընթացը կազմակերպելու մասին>> N 1130-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) վերնագրում և 2-րդ կետում <<1361.1>> թիվը փոխարինել <<1481.1>> թվով.
2) 2-րդ կետում <<(1361.1+1259.9=2621)>> թվերը փոխարինել <<(1481.1+1259.9=2741)>> թվերով.
3) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված

Արխիվ

2024

2023