Կառավարության որոշումներ

18 Հոկտեմբերի 2012, 1319 - Ն

2012 ԵՎ 2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱԴՐՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԿՐԻՉՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՀՍԿԻՉ ՆՇԱՆՆԵՐԻ (ԴՐՈՇՄԱՊԻՏԱԿՆԵՐԻ) ԱՐԺԵՔԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱ ԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-Ի N 684-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն


Հիմք ընդունելով «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով մագնիսական, օպտիկական, թվային, լազերային և ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետությունում կրիչներ արտադրող և Հայաստանի Հանրապետություն կրիչներ ներմուծող անձանց կողմից կրիչների պարտադիր դրոշմավորման նպատակով ձեռք բերվող հսկիչ նշանների (դրոշմապիտակների) արժեքը 2012 և 2013 թվականների համար սահմանել 7,5 դրամ:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 20-ի «Տեսաձայնային մագնիսական կրիչների պարտադիր դրոշմավորման հսկիչ նշանների (դրոշմապիտակների) արժեքը (գինը) սահմանելու մասին» N 684-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, և դրա գործողությունը տարածվում է 2012 թվականի հոկտեմբերի 18-ից հետո ծագած հարաբերությունների վրա:


 

Արխիվ

2024

2023