Կառավարության որոշումներ

25 Հոկտեմբերի 2012, 1339 - Ա

ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. 1998-2004 թվականներին Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից իրականացվող գյուղատնտեսական բարեփոխումների աջակցության ծրագրերի շրջանակներում գնված և «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրակցված ու հաշվեկշռում հաշվառված 140065432 դրամ սկզբնական արժեքով գույքը հետ վերցնել և, որպես հիմնադրի կողմից կատարվող ներդրում, սեփականության իրավունքով հանձնել «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամին` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ապահովել սույն որոշման հավելվածում ներառված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը:

 


Հավելված

Արխիվ

2024

2023