Կառավարության որոշումներ

25 Հոկտեմբերի 2012, 1335 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 707-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 120-րդ հոդվածին և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 3-ի «Ավտոմոբիլային տրանսպորտով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով մեկնող և ժամանող ֆիզիկական անձանց կողմից ուղեկցվող բեռների մաքսային հսկողության իրականացման ժամանակ երկուղային համակարգի կիրառման կարգը հաստատելու մասին» N 707-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`
1) որոշման 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1-ին ենթակետով.
«1) սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգին կից ուղևորային մաքսային հայտարարագրի ձևի «Ա» դաշտի 2-րդ տողը Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային հաղորդակցության անցման կետերով մեկնող և տարանցիկ ուղևորվող ֆիզիկական անձանց համար լրացման ենթակա չէ: Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային հաղորդակցության անցման կետերով ժամանող, մեկնող և տարանցիկ ուղևորվող ֆիզիկական անձինք մաքսային սահմանը հատում են առանց մաքսային հայտարարագիր լրացնելու, եթե նրանց կողմից ընտրվում է «Կանաչ ուղի» ընթացակարգը և իրականացվում է բանավոր հայտարարագրում:
«Կարմիր ուղի» ընթացակարգի ընտրության դեպքում հայտարարագրումն իրականացվում է սույն որոշմամբ սահմանված ուղևորային մաքսային հայտարարագրի լրացմամբ` սույն որոշմամբ հաստատված կարգով:».
2) որոշման հավելվածում`
ա. 3-րդ կետում «Հայտարարագրման ոչ ենթակա ապրանքներ» բառերը փոխարինել «Հայտարարագրման ենթակա և արտահանման ներմուծման համար արգելված ապրանքներ չկան (բանավոր հայտարարագրում)» բառերով, իսկ «Հայտարարագրման ենթակա ապրանքներ» բառերից հետո լրացնել «(գրավոր հայտարարագրում)» բառերով,
բ. 6-րդ, 9-րդ, 10-րդ, 12-րդ, 14-րդ և 15-րդ կետերը «հայտարարագրման» բառից առաջ լրացնել «գրավոր» բառով,
գ. ուղևորային մաքսային հայտարարագրի ձևը 2-րդ կետի երկրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Ա» դաշտի 2-րդ տողը Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային հաղորդակցության անցման կետերով մեկնող և տարանցիկ ուղևորվող ֆիզիկական անձանց համար լրացման ենթակա չէ:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

Արխիվ

2024

2023