Կառավարության որոշումներ

4 Հոկտեմբերի 2012, 1322 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱ ՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածին, «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 18-րդ կետին և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին ու 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ նախաձեռնել «Գառնի-Լեռ» գիտաարտադրական միավորում» բաց բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ ընկերություն) կանոնադրությամբ հայտարարված լրացուցիչ բաժնետոմսերի թողարկման միջոցով կանոնադրական կապիտալի՝ 500,000.0 հազ. դրամով ավելացումը, բաժնետերերի միջև փակ բաժանորդագրության ձևով տեղաբաշխման պայմանով թողարկելով 500,000 հատ բաժնետոմս, յուրաքանչյուրը՝ 1000 դրամ անվանական արժեքով և 1140 դրամ տեղաբաշխման գնով:
2. Ընկերության ընդհանուր ժողովի կողմից կանոնադրական կապիտալի ավելացման նպատակով լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման արդյունքները հաստատելու մասին որոշման կայացումից հետո՝ Հայաստանի Հանրապետությանը տեղաբաշխված 400,000 հատ բաժնետոմսերի ձեռքբերման դիմաց վճարում կատարելու համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը 2012 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 456,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ներքին բաժնետոմսերի և այլ մասնաբաժինների ձեռքբերում» հոդվածով):
3. «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված

Արխիվ

2024

2023