Կառավարության որոշումներ

18 Հոկտեմբերի 2012, 1359 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 946-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 1-ի «Հսկիչ-դրամարկղային մեքենաներին և դրանց շահագործման համար օգտագործվող ժապավեններին ներկայացվող պահանջները հաստատելու մասին» N 946-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները`
1) 4-րդ կետում`
ա. «ա» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.
«2013 թ. հունվարի 1-ից ամսական ավելացված արժեքի հարկ վճարողների կողմից կիրառվող ՀԴՄ-ն պետք է լրացուցիչ ունենա՝
չջնջվող հիշող սարք՝ նվազագույնը 128 ՄԲ ծավալով,
256 MB. օպերատիվ հիշողություն, 256 MB. հիմնական հիշողություն և մինչև 32 GB. լրացուցիչ հիշողության քարտ տեղադրելու հնարավորություն,
SIM քարտի միջոցով 3G և GPRS կապուղիներով, Ethernet պորտի միջոցով մալուխային կապուղիներով համացանցի միջոցով վերադաս հարկային մարմնի տեղեկատվական համակարգին միանալու հնարավորություն,
SAM քարտով կոդավորման հնարավորություն,
PCI EMV 1 և 2 կարգի համապատասխանության սերտիֆիկատ,
ծրագրային ապահովման փոփոխության և նոր մոդուլների ինտեգրման հնարավորություն:»,
բ. «բ» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.
«2013 թ. հունվարի 1-ից ամսական ավելացված արժեքի հարկ վճարողների կողմից կիրառվող ՀԴՄ-ն պետք է լրացուցիչ ապահովի՝
վերադաս հարկային մարմնի կողմից հաստատված հատուկ ձևաչափով (արձանագրությամբ) տեղեկատվական համակարգի հետ աշխատանք,
վերադաս հարկային մարմնի կողմից տրամադրված ալգորիթմով վիճակահանությանը մասնակցող թվերի գեներացումը,
բանկային պլաստիկ քարտերի (չիպային և մագնիսական) միջոցով դրամական հաշվարկների իրականացում,
համապատասխան պարբերականությամբ կապի հաստատումը հարկային մարմնի տեղեկատվական համակարգի հետ՝ տվյալների փոխանակման նպատակով (կտրոնների տվյալների ուղարկում և նոր տվյալների ստացում ՊԵԿ-ի միասնական շտեմարանից),
հարկային մարմնի տեղեկատվական համակարգի հետ համապատասխան տվյալների (ամսաթիվը, ժամը և այլն) ներդաշնակեցումը (համապատասխանեցումը),
տվյալ և հաջորդ ամիսների վիճակահանության շահող թվերը վերադաս հարկային մարմնի տեղեկատվական համակարգից ստանալու և պահպանելու հնարավորություն՝ հետագայում դրանք ՀԴՄ կտրոնի վրա արտատպելու նպատակով,
ՀԴՄ կտրոնների հերթական համարների թվային միջակայքը (առաջին և վերջին թվերը) ստանալու և պահպանելու հնարավորություն՝ այն հետագայում ՀԴՄ կտրոնի վրա արտատպելու նպատակով,
հնարավորություն SAM քարտի միջոցով կոդավորել տվյալները RSA ստանդարտին համապատասխան և պահպանել այն հատուկ չջնջվող հիշող սարքի մեջ (նվազագույնը 128 ՄԲ):»,
գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Ցանցային հսկիչ-դրամարկղային մեքենաների միջոցով փոխանցվող տվյալները և դրանց փոխանցման ձևաչափը սահմանում է վերադաս հարկային մարմինը:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

 

Արխիվ

2024

2023