Կառավարության որոշումներ

1 Նոյեմբերի 2012, 1366 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 5-Ի N 1116-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 5-ի «Հղիության արհեստական ընդհատման կարգը և պայմանները հաստատելու մասին» N 1116-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման N 1 հավելվածի I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Հղիության արհեստական ընդհատումը կատարվում է հղիության վիրահատական կամ դեղորայքային ընդհատման միջոցով:
2. Կնոջ դիմումի համաձայն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 5-ի N 1116-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված բժշկական հակացուցումների բացակայության դեպքում հղիության արհեստական ընդհատումը՝ մինչև 9 շաբաթական հղիությունը, կատարվում է վիրահատական կամ դեղորայքային ընդհատման միջոցով, իսկ 9-12 շաբաթական հղիության դեպքում՝ միայն վիրահատական ընդհատման միջոցով:
3. Մինչև 22 շաբաթական ժամկետը՝ բժշկական և սոցիալական ցուցումներով հղիության արհեստական ընդհատումը կատարվում է բժշկական հաստատությունում մշտապես գործող մասնագիտական հանձնաժողովի որոշման հիման վրա` կնոջ համաձայնությամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 5-ի N 1116-Ն որոշման NN 3 և 4 հավելվածներով սահմանված ցուցումներին համապատասխան:
4. Հղիության արհեստական ընդհատման վիրահատություն, այդ թվում` հղիության վաղ ժամկետներում, կատարվում են միաժամանակ մանկաբարձական և գինեկոլոգիական հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման լիցենզիաների առկայության դեպքում։
5. Հղիության դեղորայքային արհեստական ընդհատումը կատարվում է մանկաբարձական կամ գինեկոլոգիական հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա ունեցող բժշկական հաստատություններում` ցերեկային ստացիոնարի պայմաններում:.
2) որոշման N 5 հավելվածի 1-ին կետի «գ» ենթակետում «42 օր» բառերը փոխարինել «63 օր» բառերով.
3) որոշման N 6 հավելվածի I. Հղի կնոջ հետազոտման ծավալները` հղիության վաղ ժամկետներում (մինչև հղիության 12 շաբաթականը)» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
I. Հղի կնոջ հետազոտման ծավալները` հղիության վաղ (մինչև հղիության
12 շաբաթականը) ժամկետներում

1. Անամնեզի հավաքում, ընդհանուր առողջական վիճակի և հակացուցումների
գնահատում

2. Հղիության ժամկետի որոշում, երկձեռքանի գինեկոլոգիական հետազոտություն,
իսկ կասկածելի դեպքերում` էխոսկոպիա

3. Լրացուցիչ հետազոտություններ՝ ելնելով կնոջ ընդհանուր առողջական
վիճակից և բժշկական ցուցումներից

4. Արյան խմբի և ռեզուս-պատկանելության որոշում, եթե դրանք անհայտ են:»:


 

Արխիվ

2024

2023