Կառավարության որոշումներ

1 Նոյեմբերի 2012, 1379 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից «Մուրադխանյանն ընդդեմ Հայաստանի» N 12895/06 գանգատով 2012 թվականի հունիսի 5-ին, «Պողոսյանը և Բաղդասարյանն ընդդեմ Հայաստանի» N 22999/06 գանգատով 2012 թվականի հունիսի 12-ին, «Մալխասյանն ընդդեմ Հայաստանի» N 6729/07 և «Փիրուզյանն ընդդեմ Հայաստանի» N 33376/07 գանգատներով 2012 թվականի հունիսի 26-ին կայացրած վճիռների պահանջները կատարելու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը 2012 թվականի 4-րդ եռամսյակում հատկացնել 49,288 եվրոյին համարժեք դրամ` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կառավարման մարմինների գործունեության հետևանքով առաջացած վնասվածքների կամ վնասների վերականգնում» հոդվածով):

 

Արխիվ

2024

2023