Կառավարության որոշումներ

8 Նոյեմբերի 2012, 1399 - Ա

ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի N 305-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրի-նության՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Արևելյան փողոցի N 3 և Երևան քաղաքի Աճառյան N 20/3 հասցեներում գտնվող հանրակացարաններում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրել իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները` համաձայն հավելվածի, ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում սույն որոշման հավելվածում նշված անձանց հետ կնքել բնակելի տարածքների նվիրատվության մասին պայմանագրեր՝ դրանցում նախատեսելով, որ գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման` նվիրառու հանդիսացող բնակիչների կողմից:
3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված հանրակացարանների զբաղեցրած հողամասերի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը սահմանված կարգով անցնում է հանրակացարանների առանձին տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին:


Հավելված

Արխիվ

2024

2023