Կառավարության որոշումներ

8 Նոյեմբերի 2012, 1403 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-Ի N 755-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Լիցենզավորման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի աղյուսակի 1-ին բաժնի 2-րդ կետի 9-րդ սյունակի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 2-ի Պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առևտրի և պայթեցման աշխատանքների կատարման լիցենզավորման կարգն ու լիցենզիայի ձևը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 8-ի N 1348-Ն և N 1349-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին N 755-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման վերնագրում ձևը բառը փոխարինել և հաշվետվության ձևերը բառերով.
2) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3-րդ ենթակետով.
3) Պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առևտրի և պայթեցման աշխատանքների կատարման լիցենզիա ստացած անձանց կողմից լիցենզավորող մարմին ներկայացվող հաշվետվության ձևը` համաձայն N 3 հավելվածի.
3) որոշումը լրացնել նոր` N 3 հավելվածով՝ համաձայն հավելվածի.
4) որոշման N 1 հավելվածի 19-րդ կետում օրենքով սահմանված կարգով բառերը փոխարինել յուրաքանչյուր տարվա համար մինչև հաջորդ տարվա փետրվարի 15-ը՝ էլեկտրոնային կամ թղթային եղանակով բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված

Արխիվ

2024

2023