Կառավարության որոշումներ

8 Նոյեմբերի 2012, 1412 - Ա

ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱ ԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՄԱՍԻ ԱՎԵԼԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2005 թվականի հունվարի 28-ին ստորագրված N 653-AM, Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի միջև 2005 թվականի ապրիլի 21-ին ստորագրված N 1023P փոխառության համաձայնագրերով իրականացված Գյուղական տարածքների տնտեսական զարգացման, Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի միջև 2007 թվականի հունվարի 17-ին ստորագրված N 1104P փոխառության համաձայնագրով իրականացված Արտադրական ենթակառուցվածքների վերականգնում և Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2008 թվականի հունվարի 8-ին ստորագրված N 730-AM, Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի միջև 2008 թվականի դեկտեմբերի 23-ին ստորագրված N 1226P փոխառության համաձայնագրերով իրականացված Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին ծրագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության մի շարք համայնքներում կառուցված գազատարների շահագործումն ապահովելու և այդ գազատարներով սպառողներին անխափան գազամատակարարում իրականացնելու, ՀայՌուսգազարդ փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում Հայաստանի Հանրապետության բաժնեմասն ավելացնելու նպատակով և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ և 605-րդ, Բաժնետիրական ընկերությունների մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ, 36-րդ և 68-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. «Գյուղական տարածքների տնտեսական զարգացում», «Արտադրական ենթակառուցվածքների վերականգնում» և «Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին» ծրագրերի (այդ թվում` Քոփերաթիվ Հաուզինգ Ֆաունդեյշն (Սի Էյչ Էֆ) հիմնադրամի հետ 2009 թվականի սեպտեմբերի 15-ին և 2010 թվականի օգոստոսի 20-ին կնքված համագործակցության համաձայնագրերի հիման վրա իրականացված աշխատանքների) շրջանակներում ձեռք բերված գույքի կազմից 1 292 356 789 դրամ արժողությամբ գույքը նվիրաբերել համայնքներին` համաձայն N N 1 և 2 հավելվածների։
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի, Լոռու, Սյունիքի, Արագածոտնի, Արարատի, Վայոց ձորի և Կոտայքի մարզպետներին` օժանդակել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման գործընթացի իրականացմանը։
3. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենին` ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրաբերության պայմանագրերի կնքումը համապատասխան համայնքների հետ։
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի ձևակերպումն ու հաշվառումը` Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշման 1-ին կետի ա ենթակետով հաստատված կանոնակարգի 18-րդ կետի դրույթներին համապատասխան։
5. Հայաստանի Հանրապետության Շիրակի, Լոռու, Սյունիքի, Արագածոտնի, Արարատի, Վայոց ձորի և Կոտայքի մարզպետներին`
1) քննարկել համայնքների ղեկավարների հետ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սույն որոշման հավելվածում նշված գույքի նվիրաբերման գործընթացը Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի.
2) օժանդակել սույն կետի 1-ին ենթակետում նշված համայնքների կողմից գույքի նվիրատվության պայմանագրերի կնքմանը Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկի հետ.
3) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հետ համատեղ օժանդակել սույն կետի 1-ին ենթակետում նշված գույքի հանձնման-ընդունման գործընթացի իրականացմանը։
6. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և ՀայՌուսգազարդ փակ բաժնետիրական ընկերության կանոնադրությամբ սահմանված կարգով ընկերության կառավարման մարմիններում հանդես գալ առաջարկությամբ և տալ համաձայնություն լրացուցիչ բաժնետոմսեր թողարկելու և Հայաստանի Հանրապետության օգտին տեղաբաշխելու միջոցով ընկերության կանոնադրական կապիտալն ավելացնելու համար` լրացուցիչ թողարկված և տեղաբաշխված բաժնետոմսերի դիմաց վճարումը նախատեսելով սույն որոշման N 1 հավելվածում նշված գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անկախ գնահատողի կողմից գնահատված արժեքներով ընկերության կանոնադրական կապիտալում ներդնելու եղանակով:
7. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին և 5-րդ կետերում նշված գործարքներից բխող գույքային իրավունքների պետական գրանցման, ինչպես նաև 6-րդ կետում նշված գույքի գնահատման` շուկայական արժեքների որոշման հետ կապված ծախսերը ՀայՌուսգազարդ փակ բաժնետիրական ընկերությունը կկատարի իր միջոցների հաշվին։

Հավելված

Արխիվ

2024

2023