Կառավարության որոշումներ

1 Նոյեմբերի 2012, 1391 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N1749-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի և 8-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 121-րդ հոդվածի 5-րդ մասի 37-րդ կետի և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 14-ի N 649-Ն որոշման 1-ին կետի <<բ>> ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 9-ի <<Հայաստանի Հանրապետության ավազանային կառավարման տարածքները սահմանելու և դրանց կառավարման պլանների մասին>> N 1749-Ն հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) 4-րդ կետը «Արփա գետերը» բառերից հետո լրացնել «այդ թվում` Սևանա լճի ջրհավաք ավազանի մաս կազմող Կեչուտի ջրամբարը, Արփա գետի ջրհավաք ավազանը մինչև Կեչուտի ջրամբարը» բառերով.
2) 5-րդ կետում <<Սևան-Հրազդան ավազանային կառավարման տարածք (սխեմատիկ քարտեզ N 3)` Սևանա լիճն իր ջրհավաքով, Հրազդան, Մարմարիկ, Քասախ և Ամբերդ գետերն իրենց ջրհավաքներով>> բառերը փոխարինել <<Հրազդանի ավազանային կառավարման տարածք (սխեմատիկ քարտեզ N 3)` Հրազդան, Մարմարիկ, Քասախ և Ամբերդ գետերն իրենց ջրհավաքներով>> բառերով.
3) 5-րդ կետի <<գ>> ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<գ) Գեղարքունիքի մարզի Սևանի տարածաշրջանի Վարսեր, Դդմաշեն, Գեղամավան, Գագարին բնակավայրերի վարչական տարածքները,>>.
4) 7-րդ կետում «Որոտան, Ողջի, Մեղրի գետերը» բառերը փոխարինել «Ողջի, Մեղրի, Որոտան գետերը, այդ թվում` Սևանա լճի ջրհավաք ավազանի մաս կազմող Սպանդարյանի ջրամբարը, Որոտան գետի ջրհավաք ավազանը մինչև Սպանդարյան ջրամաբարը» բառերով.
5) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 8-րդ կետով.
<<8. Սևանի ավազանային կառավարման տարածք (սխեմատիկ քարտեզ N 6 )` Սևանա լիճն իր ջրհավաքի այն մասով, որը տեղաբաշխված է Հայաստանի Հանրապետության հետևյալ վարչական տարածքներում`
Գեղարքունիքի մարզի Գավառի, Մարտունու և Վարդենիսի տարածաշրջաններն ամբողջությամբ, իսկ Սևանի տարածաշրջանից Զովաբեր, Լճաշեն, Ծաղկունք, Ծովագյուղ, Նորաշեն, Չկալովկա, Սեմյոնովկա և քաղաք Սևանի բնակավայրերի վարչական տարածքները, Ճամբարակի տարածաշրջանի Դրախտիկ, Շորժա, Աղբերք, Արտանիշ, Ջիլ բնակավայրերի վարչական տարածքները:>>:
2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել <<Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 11-ի <<Սևանա լճի ջրհավաք ավազանի տարածքային հատակագծման նախագիծը հաստատելու մասին>> N 1787-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը՝ համապատասխանեցնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 11-ի N 1787-Ն որոշումը <<Սևանա լճի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածին և 8-րդ հոդվածի 1-ին մասին և սույն որոշման 1-ին կետի պահանջներին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

Հավելված

Արխիվ

2024

2023