Կառավարության որոշումներ

25 Հոկտեմբերի 2012, 1387 - Ա

ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում գտնվող՝ 501,9 քառ. մետր մակերեսով երկաթգծի հյուրանոցի շենքը և դրա զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար անհրաժեշտ 0,29 հեկտար մակերեսով հողամասը (այսուհետ՝ գույք, վկայական՝ N 2166001, տրված՝ 03.10.2008 թ.) ուղղակի վաճառքի ձևով օտարել «Հանա Տրանս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ՝ գնորդ):
2. Սահմանել՝
1) գույքի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2012 թվականի օգոստոսի 20-ին գնահատված արժեքը՝ 950,0 հազ. դրամ.
2) ուղղակի վաճառքի ձևով օտարման ենթակա գույքի վաճառքի գինը՝ 950,0 հազ. դրամ.
3) որ գնորդին է օտարվում նաև գույքի զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար անհրաժեշտ 0,29 հեկտար մակերեսով հողատարածքը` կադաստրային արժեքով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ գնորդի կողմից գույքի վաճառքի գումարը և հողամասի կադաստրային արժեքը, ինչպես նաև գույքի արժեքի որոշման համար նախատեսված 112000 դրամը (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարվելուց հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը:
4. Սահմանել, որ գնորդը պարտավոր է վճարումները կատարել մեկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով՝ գույքի վաճառքի գումարի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը՝ Վարդենիսի համայնքային բյուջեի` այդ նպատակով բացված համապատասխան հաշվին, իսկ հողամասի կադաստրային արժեքը վճարել «Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին:

 

Արխիվ

2024

2023