Կառավարության որոշումներ

15 Նոյեմբերի 2012, 1437 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԵՐԳՉԱԽՈՒՄԲ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ «ԱԶԳԱՅԻՆ» ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ


«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26.1-ին հոդվածի 2-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի փետրվարի 9-ի N 176-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը շնորհել «ազգային» կարգավիճակ:
2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում համապատասխան փոփոխություն կատարել «Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ և ապահովել կանոնադրության փոփոխության գրանցումը:
 

Արխիվ

2024

2023