Կառավարության որոշումներ

15 Նոյեմբերի 2012, 1457 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման N 12 հավելվածում կատարել լրացում` համաձայն հավելվածի:
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին`
1) Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 09 բաժնի 06 խմբի 01 դասի «02. կրթական օբյեկտների հիմնանորոգում» ծրագրով Հրազդան քաղաքի N 4 դպրոցի հիմնանորոգման աշխատանքների համար նախատեսված 30,794.1 հազ. դրամ գումարի շրջանակներում տնտեսված 5,029.9 հազար դրամը 2012 թվականին իրացնել նույն դպրոցի նշված ծրագրի նախագծով չնախատեսված լրացուցիչ շինարարական աշխատանքների իրականացման համար` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով.
2) Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 09 բաժնի 06 խմբի 01 դասի «02. կրթական օբյեկտների հիմնանորոգում» ծրագրով Չարենցավան քաղաքի N 6 դպրոցի հիմնանորոգման աշխատանքների համար նախատեսված 32,093.2 հազ. դրամ գումարի շրջանակներում տնտեսված 21699.4 հազ. դրամը 2012 թվականին իրացնել նույն դպրոցի նշված ծրագրի նախագծով չնախատեսված լրացուցիչ շինարարական աշխատանքների իրականացման համար՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից


Հավելված
 

Արխիվ

2024

2023