Կառավարության որոշումներ

15 Նոյեմբերի 2012, 1458 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն, 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-Ի N 417-Ն, ՄԱՅԻՍԻ 24-Ի N 711-Ն ԵՎ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-Ի N 781-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 29-ի <<Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեից գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1789-Ն և դեկտեմբերի 22-ի N 1919-Ն որոշումներում լրացումներ կատարելու մասին>> N 417-Ն որոշման N 3 հավելվածում կատարել փոփոխություն՝ համաձայն N 3 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 24-ի <<Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի պետական բյուջեից գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1919-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին>> N 711-Ն որոշման NN 2 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 4 և 5 հավելվածների, իսկ N 4 հավելվածի 3.2-րդ կետում <<1-ին մուտքի>> բառերը փոխարինել <<երկրորդ մուտքի >> բառերով:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 7-ի «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեից գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 29-ի N 417-Ն ու 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1919-Ն որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 781-Ն որոշման N 3 հավելվածի 2.1-ին կետում <<1-ին մուտքի>> բառերը փոխարինել <<երկրորդ մուտքի >> բառերով:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հավելված

Արխիվ

2024

2023