Կառավարության որոշումներ

28 Հունիսի 2012, 809 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎԱԾ ԱՆԱՎԱՐՏ ՇԵՆՔԻ ՇԻՆՄՈՆՏԱԺԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 589-րդ, 738-րդ, 238-րդ և 249-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ընդունել ի գիտություն, որ «Ռենշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն իր միջոցների հաշվին կֆինանսավորի պետության կարիքների համար ձեռք բերվող` Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի «Չարենց» N 2 շրջանային ջերմային հանգույցի հարևանությամբ գտնվող` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժնի համար Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության նախագծով կառուցված անավարտ շենքի շինմոնտաժային աշխատանքների իրականացումը` շինարարական կապալի պայմանագրին համապատասխան:


2. Սահմանել, որ`
1) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանն ամրացված գույքի կազմից հետ է վերցվում Երևան քաղաքի Թումանյան 25-11/1 հասցեում գտնվող շենքից 361 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը (այսուհետ` նաև գույք) և սույն որոշման 1-ին կետում նշված շենքի շինմոնտաժային աշխատանքների համար, որպես վճարման միջոց, սեփականության իրավունքով փոխանցվում է «Ռենշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը.
2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանն ամրացված շենքի շինմոնտաժային աշխատանքների նախահաշիվը, համաձայն նախագծանախահաշվային փաստաթղթերի, կազմում է 516.794.000 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), իսկ Երևան քաղաքի Թումանյան 25-11/1 հասցեում գտնվող շենքից առանձնացվող մասի շուկայական գնահատումը` 514.141.000 դրամ.
3) սույն որոշման 2-րդ կետում նշված` Երևան քաղաքի Թումանյան 25-11/1 շենքի զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անցնում է շենքի առանձին տարածքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողին.
4) սույն որոշման 1-ին կետում նշված աշխատանքների պատվիրատուն Երևանի քաղաքապետն է:
3. Լիազորել Երևանի քաղաքապետին`
1) սույն որոշման 2-րդ կետում նշված գույքի և այդ գույքի սպասարկման համար անհրաժեշտ` սույն որոշման 4-րդ կետով նախատեսված առանձին հողատարածքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման, ինչպես նաև սույն որոշման 2-րդ կետով նախատեսված գույքի շինմոնտաժային աշխատանքների պարտավորություններն ապահովելու նպատակով կնքել գրավի պայմանագիր` որպես գրավի առարկա նախատեսելով Երևան քաղաքի Թումանյան 25-11/1 հասցեում գտնվող շենքից 361 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքը.
2) գրավի պայմանագրում նախատեսել, որ`
ա. գրավատուն իրավունք չունի գրավի առարկան օտարելու և (կամ) գրավ դնելու մինչև սույն որոշման 2-րդ կետով նախատեսված գույքի շինմոնտաժային աշխատանքների ավարտն ու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով շահագործման հանձնելը,
բ. գրավառուն իր պահանջի բավարարման համար իրավունք ունի առանց դատարան դիմելու գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու.
3) սույն որոշման 1-ին կետում նշված շենքի, համաձայն հաստատված նախագծա-նախահաշվային փաստաթղթերի, անավարտ շինմոնտաժային աշխատանքների համալիր իրականացման նպատակով «Ռենշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել գլխավոր կապալի պայմանագիր` պայմանագրում շինարարության ավարտի ժամկետը սահմանելով մեկ տարի` պայմանագրի կնքման օրվանից.
4) իրականացնել տեխնիկական հսկողություն շենքի շինմոնտաժային աշխատանքների որակի նկատմամբ:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` սույն որոշման 1-ին կետում նշված շենքի կառուցման, նախագծանախահաշվային և պահանջվող տեխնիկական բոլոր փաստաթղթերը հանձնել Երևանի քաղաքապետին:

 

Արխիվ

2024

2023