Կառավարության որոշումներ

4 Հուլիսի 2012, 879 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) նկատմամբ գոյացած ֆինանսական պարտավորությունների մարման նպատակով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը 2012 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 58713 եվրոյին համարժեք դրամ` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման <<Ընթացիկ դրամաշնորհներ միջազգային կազմակերպություններին>> հոդվածով):
 

Արխիվ

2024

2023