Կառավարության որոշումներ

22 Նոյեմբերի 2012, 1477 - Ա

<<ԻՆՏԵԳՐԱԼ ՊԵՏՐՈԼԵՈՒՄ>> ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՆԱՎԹԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԱՎԹԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՏԱԼՈՒ ԵՎ ՆԱՎԹԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԲԱԺԱՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով <<Ընդերքի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 81-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ա. Մովսիսյանին՝
1) Հայաստանի Հանրապետության տարածքի 2-րդ պայմանական բլոկում նավթի և բնական գազի հայտնաբերման նպատակով <<Ինտեգրալ>> փակ բաժնետիրական ընկերության կողմից հիմնադրված <<Ինտեգրալ Պետրոլեում>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տալ նավթային գործունեության իրավունք.
2) <<Ինտեգրալ Պետրոլեում>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել նավթի և բնական գազի արտադրանքի բաժանման պայմանագիր:
 

Արխիվ

2024

2023