Կառավարության որոշումներ

22 Նոյեմբերի 2012, 1484 - Ն

ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՌԵԺԻՄԱՅԻՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ, ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐՆ ՍՊԱՌՈՒՄԻՑ ԵՎ ԱՂՏՈՏՈՒՄԻՑ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Ընդերքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետին, 65-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին և 68-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել ստորերկրյա հանքային ջրերի հանքավայրերի շահագործման ժամանակ անհրաժեշտ ռեժիմային դիտարկումների, ջրային ռեսուրսներն սպառումից և աղտոտումից պահպանելու միջոցառումների կարգը ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

Հավելված

Արխիվ

2024

2023