Կառավարության որոշումներ

6 Դեկտեմբերի 2012, 1533 - Ա

ՀՈՎՆԱԹԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1394-Ն որոշման 4-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հովնաթան Հարությունի Կարապետյանին (ծնվ.` 1984 թվականի նոյեմբերի 1-ին, քաղ. Երևան, Ավան-Առինջ 5 շ., բն. 16, սովորում է ԱՄՆ-ի Սթենֆորդի համալսարանի ասպիրանտուրայում)` պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև ուսումնառության ավարտը` 2013 թվականի աշնանային զորակոչը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում գրավի պայմանագրի նոտարական վավերացման, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` գրավի իրավունքի պետական գրանցման պահից: