Կառավարության որոշումներ

6 Դեկտեմբերի 2012, 1538 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԵՎ (ԿԱՄ) ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ՄԹԵՐՔԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԴԵՊՔԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԳԱՆՁՎԱԾ ՎՃԱՐԸ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
Թույլատրել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը ներմուծվող սննդամթերքի և (կամ) կենդանական ծագման մթերքի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում 2012 թվականի օգոստոսի 16-ից իրականացված փորձաքննությունների համար տնտեսավարող սուբյեկտներից արտաբյուջետային 900013404026 հաշվեհամարին փորձաքննությունների իրականացման համար գանձված գումարից փոխանցել փորձաքննություններ կատարած կազմակերպություններին, մինչև բանակցային ընթացակարգ գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու միջոցով (ԲԸՀ) գնման ձևով մրցույթի անցկացումը և պայմանագրերի կնքումը:
 

Արխիվ

2024

2023