Կառավարության որոշումներ

6 Դեկտեմբերի 2012, 1541 - Ա

ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետով և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Հանրային հատվածի ներքին աուդիտի զարգացման` IDF դրամաշնորհային ծրագրի (IDF 093846) միջոցների հաշվին ձեռք բերված գույքը՝ համաձայն հավելվածի, ամրացնել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմ», «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկներին, իսկ «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկին նվիրաբերել սույն որոշման հավելվածում նշված գույքը` դրա` նպատակային նշանակությամբ օգտագործելու պայմանով:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական կառավարչական հիմնարկներին ամրացվող համապատասխան գույքի ընդունման և հաշվառման աշխատանքների կատարումը:
3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին և առաջարկել Երևանի քաղաքապետին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել նվիրաբերության պայմանագիր և ապահովել համապատասխան գույքի ընդունման և հանձնման աշխատանքների կատարումը:
 

Հավելված

Արխիվ

2024

2023