Կառավարության որոշումներ

29 Նոյեմբերի 2012, 1523 - Ա

«ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ՎՐԱ ԱԿՏԻՎ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի և 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինության` ստորև նշված գույքը հետ վերցնել և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը`
1) 57035,295 հազ. դրամ ընդհանուր հաշվեկշռային արժեքով 9 միավոր շարժական հակակարկտային համակարգերը և դրանց պատկանելիքները (կայանները).
2) 164768,63 հազ. դրամ ընդհանուր հաշվեկշռային արժեքով 26 միավոր ստացիոնար հակակարկտային համակարգերը և դրանց պատկանելիքները (կայանները).
3) 55450,0 հազ. դրամ ընդհանուր հաշվեկշռային արժեքով «ԳԱԶ-33086» մակնիշի, 135VV01 պետհամարանիշի և «ԳԱԶ-33086» մակնիշի, 136VV01 պետհամարանիշի ավտոմեքենաները:
2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և անհատույց օգտագործման մասին պայմանագրի կնքումը:
 

Արխիվ

2024

2023