Կառավարության որոշումներ

29 Նոյեմբերի 2012, 1488 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1790-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ելնելով Հայաստանի Հանրապետությունում սկսնակ գործարարներին աջակցության անհրաժեշտությունից և հաշվի առնելով ֆինանսական ռեսուրսների դժվար հասանելիությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի «Փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին աջակցության 2012 թվականի ծրագիրը հաստատելու մասին» N 1790-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը`
1) հավելվածի 5-րդ գլխի`
ա. 4-րդ պարբերությունը «միջոցների հաշվին» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև վարկային երաշխավորությունների տրամադրման ծրագրի շրջանակներում ձևավորված դրամագլխից ծրագրի իրականացմանը կհատկացվի 200,000.0 հազ. դրամ» բառերով,
բ. 5-րդ պարբերությունում «628,800.0 հազ. դրամ» բառերը փոխարինել «428,800.0 հազ. դրամ բառերով»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Արխիվ

2024

2023