Կառավարության որոշումներ

13 Դեկտեմբերի 2012, 1549 - Ն

«ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 1915-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 14-ի «Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1915-Ն որոշմամբ ստեղծված «Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել «Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 14-ի «Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1915-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման վերնագրում և ամբողջ տեքստում «Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոն» բառերը փոխարինել «Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոն» բառերով.
2) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Սահմանել, որ «Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական նպատակներն են`
1) մասնագիտական կողմնորոշման համակարգի մեթոդաբանության ապահովումը.
2) մասնագիտական կողմնորոշման համակարգի կադրերի վերապատրաստումը և որակավորման բարձրացումը:».
3) որոշման 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Թույլատրել «Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
1) տեղեկատվական, խորհրդատվական, փորձագիտական, հետազոտական և վերլուծական աշխատանքներ.
2) ուսումնամեթոդական նյութերի մշակում.
3) վերապատրաստման և մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացներ.
4) ցուցահանդեսների կազմակերպում.
5) հրատարակչական գործ.
6) ուսումնաարտադրական պրակտիկա:»:
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Երիտաuարդների մաuնագիտական կողմնորոշման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ սույն որոշումից բխող համապատասխան փոփոխությունների կատարումը և ապահովել դրա պետական գրանցումը։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

 

Արխիվ

2024

2023