Կառավարության որոշումներ

6 Դեկտեմբերի 2012, 1573 - Ա

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

<<Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 4-րդ, 14-րդ և 18-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության՝ Երևանի Աճառյան փողոցի 2-րդ նրբանցքի NN 4/1 և 4/2 հասցեներում գտնվող անավարտ շինարարության օբյեկտները (այսուհետ՝ գույք) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ՝ <<Ավանի աղի կոմբինատ>> փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ գնորդ) (գտնվելու վայրը՝ քաղ. Երևան, Աճառյան 2-րդ նրբ., 4)՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել`
1) գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով` 2012 թվականի նոյեմբերի 21-ի դրությամբ գնահատված արժեքը` 65 051,93 հազ. դրամ.
2) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվող գույքի վաճառքի գինը` 20 000 հազ. դրամ.
3) որ գնորդին է մասնավորեցվում նաև գույքի զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար անհրաժեշտ՝ 2513.5 քառ. մետր ընդհանուր մակերեսով հողատարածքը` իր կադաստրային արժեքով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` գույքի վաճառքի գնի, գույքին հատկացված հողամասի կադաստրային արժեքի, ինչպես նաև գույքի արժեքի որոշման համար նախատեսված՝ սույն որոշման հավելվածում նշված գումարի (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավոր է`
1) իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
2) 4 տարում կատարել 1 000 000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով ներդրումներ, ընդ որում, 2013 թվականին՝ 100 000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի, 2014 թվականին՝ 300 000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի, 2015 թվականին՝ 300 000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի և 2016 թվականին՝ 300 000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով ներդրումներ:
4. Գնորդը պարտավոր է վճարումները կատարել եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով՝ գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` Երևանի քաղաքապետարանի՝ այդ նպատակով բացված հատուկ հաշվին, իսկ հողամասի կադաստրային արժեքը վճարել մեկամսյա ժամկետում` <<Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր>> գանձապետական հաշվին:

Հավելված

Արխիվ

2024

2023