Կառավարության որոշումներ

6 Դեկտեմբերի 2012, 1578 - Ա

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-Ի N 606-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՄԱՍՆԱԿԻ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱUԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 75-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը գույք ամրացնելու և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության «Արագածոտնի մարզային փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով տարածք հատկացնելու մասին» N 606-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) վերնագրից հանել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը գույք ամրացնելու և» բառերը.
2) 1-ին կետից հանել «և ամրացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` Ապարանի զինվորական կոմիսարիատի շենքային պայմանները բարելավելու նպատակով» բառերը.
3) չեղյալ ճանաչել 3-րդ կետը.
4) 4-րդ կետում «սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում» բառերը փոխարինել «սույն որոշման 2-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում» բառերով:

 

Արխիվ

2024

2023