Կառավարության որոշումներ

20 Դեկտեմբերի 2012, 1608 - Ա

ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ «Պեժո PARS» մակնիշի (թողարկման տարեթիվը՝ 2007թ., թափքը՝ 19382105, շարժիչը՝ 12485186627, նույնացման համարը՝ NAAN1MAD07E082105) 5663.8 հազ. դրամ սկզբնական արժեքով ավտոմեքենան հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
 

Արխիվ

2024

2023