Կառավարության որոշումներ

20 Դեկտեմբերի 2012, 1609 - Ա

ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հաշվեկշռում հաշվառված «ՆԻՍՍԱՆ X-TRAIL» մակնիշի (պետհամարանիշը՝ 051UU01, նույնացման համարը՝ JN1TANT31Z0005379, շարժիչի համարը՝ 676300A, թափքի համարը՝ 005379, թողարկման տարեթիվը՝ 2008 թվական), 6,696.774 դրամ մնացորդային արժեքով տրանսպորտային միջոցը (այսուհետ՝ գույք) հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

 

Արխիվ

2024

2023