Կառավարության որոշումներ

20 Դեկտեմբերի 2012, 1596 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 13-Ի N 8-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 13-ի «Համաշխարհային բանկի վարկի հաշվին ձեռք բերված գույքի մասին» N 8-Ա որոշման 3-րդ կետը «մրցույթների արդյունքում հաղթող ճանաչված» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքներ իրականացնող» բառերով, իսկ «կազմակերպություններին» բառից հետո՝ «՝ ճանապարհներին տեղադրված նշանների համալրման նպատակով» բառերով:
 

Արխիվ

2024

2023