Կառավարության որոշումներ

20 Դեկտեմբերի 2012, 1620 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկի քաղաքային համայնքի գլխավոր հատակագծի լրամշակման, ինժեներական լուծումների և միջոցառումների ծրագրի մշակման, Ջերմուկի լրամշակված գլխավոր հատակագիծը պատկերավորող եռաչափ մանրակերտի պատրաստման ծառայությունների վճարման և Ջերմուկ քաղաքի զարգացման ծրագրի միջոցառումներին աջակցելու նպատակով, ինչպես նաև ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 18-ի N 1064-Ն որոշմանը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի N 750-Ն որոշման 5-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան` 2009 թվականի դեկտեմբերի 23-ին Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, Ջերմուկի քաղաքապետարանի և շվեյցարական «Թայգեր Դեվ Սուիսս» ընկերության միջև կնքված պայմանագրի համաձայն Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկի քաղաքային համայնքի գլխավոր հատակագծի լրամշակման, ինժեներական լուծումների և միջոցառումների ծրագրի մշակման, Ջերմուկի լրամշակված գլխավոր հատակագիծը պատկերավորող եռաչափ մանրակերտի պատրաստման ծառայությունների վճարման և Ջերմուկ քաղաքի զարգացման ծրագրի միջոցառումներին աջակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանին 2012 թվականին հատկացնել 40,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին» հոդվածով):
2. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետին` սույն որոշման 1-ին կետով տրամադրված գումարը հատկացնել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկի քաղաքային համայնքին` շվեյցարական «Թայգեր Դեվ Սուիսս» ընկերության պարտքը վճարելու և Ջերմուկ քաղաքի զարգացման ծրագրի միջոցառումներին աջակցելու նպատակով:

 

Արխիվ

2024

2023