Կառավարության որոշումներ

20 Դեկտեմբերի 2012, 1623 - Ա

ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԷԼԵԿՏՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀՈՒՍԱԼԻՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԳԼԽԱՎՈՐ ԿԱՊԱԼԱՌՈՒԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված կարգի 73-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հաստատել Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի աջակցությամբ իրականացվող Էլեկտրամատակարարման հուսալիության ծրագրի գլխավոր կապալառուի ընտրության միջազգային մրցույթի արդյունքները` որպես «Կալպատառու Փավեր Թրանսմիշն ԼՏԴ» (Kalpataru Power Transmission LTD) ընկերության հետ կնքվելիք` 20436903,9 ԱՄՆ-ի դոլար և 2135928253 Հայաստանի Հանրապետության դրամ պայմանագրային գումարով պայմանագիրն ուժի մեջ մտնելու պայման:

 

Արխիվ

2024

2023