Կառավարության որոշումներ

20 Դեկտեմբերի 2012, 1622 - Ն

ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի
N 168-Ն որոշմամբ հաստատված կարգի 32-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերությանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ուսումնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության համար ձեռք բերվող՝ ուսումնական և քննական գործընթացն առցանց տեսաձայնագրող համակարգի (1 լրակազմ), գունավոր տպիչի (1 հատ), պրոյեկտորի (2 հատ), պրոյեկտորի շարժական էկրանի (2 հատ) գնման գործընթացն իրականացվելու է բանակցային ընթացակարգի կիրառման միջոցով՝ առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ընթացակարգով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Արխիվ

2024

2023