Կառավարության որոշումներ

6 Դեկտեմբերի 2012, 1631 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի N 1821-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հան-րապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կանոնադրությունը, նախարարության աշխատակազմի կառուցվածքը, նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը հաստատելու մասին» N 1821-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) որոշման N 1 հավելվածի՝
ա. 8-րդ կետը «իգ» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «իգ1)» ենթակետով.
«իգ1) բժշկասոցիալական փորձաքննության բողոքարկված որոշումների քննարկում և եզրակացությունների տրամադրում.»,
բ. 12-րդ կետը «զ)» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «զ1)» ենթակետով.
«զ1) սահմանում է բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների կազմը, հաստիքների թիվը, սպասարկման նորմացույցները և սպասարկման տարածքները.».
2) որոշման N 2 հավելվածի «I. Կառուցվածքային ստորաբաժանումներ» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«l. Կառուցվածքային ստորաբաժանումներ


1. Վարչություններ
Աշխատանքի և զբաղվածության վարչություն
Կենսաթոշակային ապահովության վարչություն
Սոցիալական աջակցության վարչություն
Հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչություն
Ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչություն
Միջազգային համագործակցության և զարգացման ծրագրերի վարչություն
Վերլուծության և մոնիթորինգի վարչություն
Ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչություն

2. Քարտուղարություն

3. Բաժիններ
Անձնակազմի կառավարման բաժին
Հասարակայնության հետ կապերի բաժին
Ժողովրդագրության բաժին
Ներքին աուդիտի բաժին
Գնումների համակարգման և տնտեսական հարցերի բաժին».

3) որոշման 3-րդ կետի «գ)» ենթակետում «իրավաբանական» բառը փոխարինել «կենսաթոշակային ապահովության» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

Արխիվ

2024

2023