Կառավարության որոշումներ

15 Նոյեմբերի 2012, 1634 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի N 380 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի երաշխավորագրերի տրամադրման կարգը հաստատելու մասին» N 380 որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) կարգի ամբողջ տեքստից հանել «և էկոնոմիկայի» բառերը.
2) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 15-րդ կետով.
«15. Երաշխավորագրով նախատեսված պարտավորության մարման ժամկետների փոփոխությունները կարող են կատարվել վարկառու կազմակերպության ֆինանսական վիճակի բարելավման անհրաժեշտության դեպքում, պարտատիրոջ համաձայնության և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության առաջարկության հիման վրա` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2024

2023