Կառավարության որոշումներ

6 Դեկտեմբերի 2012, 1638 - Ա

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՂ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ ՀԻՄՆԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հիմնադրել Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամ (այսուհետ` հիմնադրամ):
2. Հաստատել հիմնադրամի կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի:
3. Լիազորել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու հիմնադրամում:
4. Հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար (այսուհետ` ժամանակավոր կառավարիչ) նշանակել Ավետիք Վիգենի Իսահակյանին (անձնագիր` AH 0498357, տրված` 001–ի կողմից, 2008 թվականի ապրիլի 3-ին):
5. Առաջարկել հիմնադրամի ժամանակավոր կառավարչին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ապահովել հիմնադրամի պետական գրանցումը:
6. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահին՝ հիմնադրամի պետական գրանցումից հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել hիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված

Արխիվ

2024

2023