Կառավարության որոշումներ

27 Դեկտեմբերի 2012, 1645 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի N 223-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ԲԱՑՎԱԾ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՑ ԳՈՒՄԱՐ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի N 404 որոշմանը համապատասխան, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 1-ի N 223-Ա որոշման 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Երևան քաղաքում կառուցապատման ծրագրերի իրականացման համար 2004 և 2005 թվականներին կնքված պայմանագրերի հիման վրա առանձին կառուցապատողների շենքերի կառուցման համար վերգետնյա վճարի գծով Հայաստանի Հանրապետության անունից ֆինանսների նախարարության կողմից արտաբյուջետային բանկային հաշվին հավաքվող գումարների հաշվին 2012 թվականի նոյեմբերի 6-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած «Վահանյանը և այլոք ընդդեմ Հայաստանի» գործով որոշման պահանջը կատարելու նպատակով կատարել վճարում 75,000 եվրոյին համարժեք դրամ չափով` նվազեցված 32,371.52 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամով և 8,000,000 դրամով:
 

 

Արխիվ

2024

2023