Կառավարության որոշումներ

27 Դեկտեմբերի 2012, 1651 - Ա

«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՄԱՏԱԿԱՐԱՐՎԱԾ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՀԱՄԱՐ ՏՐՎՈՂ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ


Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 31-ի
N 335-Ն որոշմանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել նախարարության համակարգի պետական ընկերությունների` նախորդ տարիների գործունեության արդյունքներով հաշվարկված՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ենթակա շահութաբաժնի վճարումից հետո ընկերությունների տրամադրության տակ մնացած և չբաշխված շահույթների հաշվին 126013376 դրամ գումարի վճարումը «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը` որպես Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 31-ի N 335-Ն որոշման 1-ին կետում նշված՝ Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքների կողմից 2012 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսներին սպառված բնական գազի համապատասխան քանակության համար մասնակի փոխհատուցման գումարի վճարում՝ հիմք ընդունելով «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված համապատասխան տեղեկատվությունը:


 

Արխիվ

2024

2023