Կառավարության որոշումներ

27 Դեկտեմբերի 2012, 1654 - Ա

ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման N 1 հավելվածի 72-րդ կետի պահանջների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Հարթավան գյուղի Աստվածընկալ վանքի վերականգնման աշխատանքների շարունակական կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել «Մշակութային ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենին Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1919-Ն որոշման N 5 հավելվածի N 12 աղյուսակում 08 բաժնի 02 խմբի 07 դասի «03. Հուշարձանների վերանորոգում և վերականգնում» ծրագրի շրջանակում Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Հարթավան գյուղի Աստվածընկալ վանքի վերականգնման համար 2012 թվականի ապրիլի 4-ին կնքված «Հուշարձանների վերանորոգում և վերականգնում» ծրագրով կապալային աշխատանքների գնման» N ՀՀ ՄՆ ՄԾԻԳ-ԱՇՁԲ-90, «Հուշարձանների վերանորոգում և վերականգնում» ծրագրով տեխնիկական հսկողության աշխատանքների գնման» N ՀՀ ՄՆ ՄԾԻԳ-ԱՇՁԲ-90-1 և «Հուշարձանների վերանորոգում և վերականգնում» ծրագրով հեղինակային հսկողության աշխատանքների գնման» N ՀՀ ՄՆ ՄԾԻԳ-ԱՇՁԲ-90-2 պայմանագրերում կատարել փոփոխություններ` դրանցով նախատեսված աշխատանքների կատարման վերջնաժամկետը երկարաձգելով մեկ անգամ՝ մինչև 2013 թվականի նոյեմբերի երրորդ տասնօրյակը:
2. Թույլատրել սույն որոշման 1-ին կետում նշված պայմանագրերի գծով ֆինանսավորումներն իրականացնել 2012 թվականի ընթացքում` Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության 2012 թվականի բյուջետային ընդհանուր հատկացումների շրջանակներում:

 

Արխիվ

2024

2023