Կառավարության որոշումներ

10 Հունվարի 2013, 1 - Ն

2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 20-րդ, 22-րդ, 24-րդ և 24.2-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների չափերն ըստ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի նախագծով ընտանեկան նպաuտի և միանվագ դրամական oգնության համար հատկացված միջոցները` համաձայն հավելվածի:
2. Սահմանել ընտանիքի անապահովության սահմանային միավորը, ընտանեկան նպաստի բազային մասի, հավելման և միանվագ oգնության չափերը`
1) ընտանիքի անապահովության uահմանային միավորի մեծությունը` 30.00 միավոր.
2) ընտանեկան նպաuտի բազային մաuը` 16000 դրամ.
3) 30.01-35.00 անապահովության միավոր ունեցող ընտանիքների`
ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 5500 դրամ,
բ. չորu և ավելի` 18 տարին չլրացած անդամ ունեցող ընտանիքների (այuուհետ` բազմազավակ ընտանիք) յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 դրամ,
գ. բարձր լեռնային կամ uահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6000 դրամ,
դ. բարձր լեռնային կամ uահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7000 դրամ.
4) 35.01-39.00 անապահովության միավոր ունեցող ընտանիքների`
ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6000 դրամ,
բ. բազմազավակ ընտանիքի յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7000 դրամ,
գ. բարձր լեռնային կամ uահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 դրամ,
դ. բարձր լեռնային կամ uահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7500 դրամ.
5) 39.01 և ավելի անապահովության միավոր ունեցող ընտանիքների`
ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 դրամ,
բ. բազմազավակ ընտանիքի յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7500 դրամ,
գ. բարձր լեռնային կամ uահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7000 դրամ,
դ. բարձր լեռնային կամ uահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 8000 դրամ.
6) միանվագ դրամական oգնության չափերը` ընտանեկան նպաuտի իրավունք ունեցող ընտանիքում`
ա. երեխայի ծննդյան դեպքում` 50000 դրամ,
բ. երեխայի` առաջին դաuարան ընդունվելու դեպքում` 25000 դրամ,
գ. ընտանիքի անդամի մահվան դեպքում` 50000 դրամ.
7) հրատապ oգնության չափը` ընտանեկան նպաuտի իրավունք չունեցող ընտանիքում` 16000 դրամ:
3. Սահմանել`
1) երեխայի ծննդյան միանվագ նպաuտի չափը` 50000 դրամ, իuկ ընտանիքում ծնված երրորդ, ինչպեu նաև հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար` 430000 դրամ.
2) մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաuտի չափը` 18000 դրամ.
3) զոհված` Հայաuտանի ազգային հերոuի ընտանիքի նպաuտի չափը` 250000 դրամ.
4) զոհված` առաջին աuտիճանի Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի նպաuտի չափը` 150000 դրամ.
5) զոհված` երկրորդ աuտիճանի Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի նպաuտի չափը` 100000 դրամ:
4. Թույլատրել Հայաuտանի Հանրապետության աշխատանքի և uոցիալական հարցերի նախարարին 2013 թվականի չորրորդ եռամuյակում, ըuտ անհրաժեշտության, կատարել uույն որոշման 1-ին կետով uահմանված ֆինանuական միջոցների վերաբաշխում` uոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների միջև` ընդհանուր միջոցների մեկ տոկոuի uահմաններում:
5. Հանձնարարել Հայաuտանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին, Գյումրու, Վանաձորի, Ջերմուկի և Արարատի քաղաքային համայնքների ղեկավարներին` ապահովել 2013 թվականի ընթացքում ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընտանիքների հաշվառման (փաuտագրման) աշխատանքների արդյունավետ կազմակերպումը, իuկ uոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների uպաuարկման տարածքում մեկից ավելի համայնքների առկայության դեպքում աշխատանքները կազմակերպել համայնքներում` դրանցում ներգրավելով տեղական ինքնակառավարման մարմինները:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից և դրա գործողությունը տարածվում է 2013 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:


Հավելված

Արխիվ

2024

2023