Կառավարության որոշումներ

10 Հունվարի 2013, 4 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ի N 987-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 1-ի «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապա-հովելու մասին» N 987-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը`
1) 2-րդ կետի «ա» ենթակետը «վայրերը» բառից հետո լրացնել «և հայտատուի պետական գրանցման համարը» բառերով.
2) կարգի N 1 ձևի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հայտատուի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը և հայտատուի պետական գրանցման համարը»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Արխիվ

2024

2023