Կառավարության որոշումներ

10 Հունվարի 2013, 9 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1369-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 7-ի «Հանրապետական գործադիր մարմինների կազմում գործող ծրագրեր իրականացնող պետական հիմնարկի օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» N 1369-Ն որոշման 2.1-ին կետի 5-րդ ենթակետը:
2. Հանձնարարել հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին և առաջարկել Երևանի քաղաքապետին՝ մեկամսյա ժամկետում ապահովել ծրագրի իրականացման գրասենյակների խորհուրդների կանոնադրություններում սույն որոշումից բխող փոփոխություններ կատարելու վերաբերյալ իրավական ակտերի նախագծերը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

Արխիվ

2024

2023