Կառավարության որոշումներ

10 Հունվարի 2013, 11 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի N 1237-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական ռազմավարական ծրագրերի ու մոնիթորինգի վարչությունը, ջրային ռեսուրսների քաղաքականության բաժինը և հասարակայնության հետ կապերի բաժինը միաձուլել և բաժանման ձևով վերակազմակերպել բնապահպանական ռազմավարական ծրագրերի ու մոնիթորինգի վարչության, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության և ջրային ռեսուրսների քաղաքականության բաժնի:
2. Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 8-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1237-Ն որոշման N 2 հավելվածի «I. Կառուցվածքային ստորաբաժանումներ» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«I. Կառուցվածքային ստորաբաժանումներ

Բնապահպանական ռազմավարական ծրագրերի ու մոնիթորինգի վարչություն
Ընդերքի և հողերի պահպանության քաղաքականության վարչություն
Իրավաբանական վարչություն
Տեղեկատվության և hաuարակայնության հետ կապերի վարչություն
Քարտուղարություն
Կենuաբազմազանության քաղաքականության բաժին
Ջրային ռեuուրuների քաղաքականության բաժին
Մթնոլորտային oդի քաղաքականության բաժին
Վտանգավոր նյութերի և թափոնների քաղաքականության բաժին
Ներքին աուդիտի բաժին
Գնումների գործընթացի իրականացման բաժին
Արտաքին կապերի բաժին
Անձնակազմի կառավարման բաժին
Ֆինանuահաշվապահական բաժին
Տնտեuական բաժին
Առաջին բաժին»:
3. Սահմանել, որ Հայաuտանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի կառուցվածքային uտորաբաժանում հանդիuացող վարչությունը կարող է ունենալ առնվազն 7 հաuտիքային միավոր, իսկ կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող բաժինը` առնվազն 3 հաuտիքային միավոր:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


 

Արխիվ

2024

2023