Կառավարության որոշումներ

20 Դեկտեմբերի 2012, 1676 - Ն

«ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՎՃԱՐԻ ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ 5-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 13-րդ, 14-րդ, 15-րդ և 17-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
1) գրանցման հայտը և անձնավորված հաշվարկը ձևավորելու և հարկային մարմին ներկայացնելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) պետական կառավարման մարմինների և «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` մասնակիցների ռեեստրը վարողի կողմից տեղեկատվական բազան ձևավորելու և վարելու համար անհրաժեշտ տվյալները հարկային մարմնին տրամադրելու, ինչպես նաև պետական կառավարման մարմիններից և այլ կազմակերպություններից ստացված տեղեկատվության հիման վրա տեղեկատվական բազա ներառված տվյալներում փոփոխություններ կատարելու կարգը` համաձայն N 2 հավելվածի.
3) տեղեկատվական բազայից պետական մարմիններին և այլ կազմակերպություններին տվյալներ տրամադրելու կարգը` համաձայն N 3 հավելվածի.
4) ֆիզիկական անձի անհատական հաշվի քաղվածքը դիմումի հիման վրա փաստաթղթային կամ էլեկտրոնային տեսքով տվյալների սուբյեկտին տրամադրելու կարգը` համաձայն N 4 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` համատեղ միջոցներ ձեռնարկել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում տվյալները տրամադրելու (ստանալու) տեխնոլոգիական մեթոդները փոխհամաձայնեցնելու և տվյալները տրամադրելը (ստանալը) ապահովելու ուղղությամբ:
3. Սահմանել, որ մինչև սույն որոշման N 2 հավելվածի 6-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված՝ անձի մահվան oրը, ամիuը և տարեթիվը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների կողմից առցանց եղանակով տրամադրելը՝ անձի մահվան oրը, ամիuը և տարեթիվը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին է տրամադրում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը` առցանց եղանակով:
4. Uույն որոշումն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:
 

Հավելված

 

Արխիվ

2024

2023